Ովքեր օգտվում են Google ընկերությանը պատկանող Google+ սոցիալական ցանցից, ապա նկատած կլինեն, որ այնտեղ գրառումների մեջ հնարավոր է տեղադրել նաև անիմացիոն Gif պատկերներ: Չնայած այդ ֆունկցիան դանդաղեցնում և ծանրացնում է էջի բեռնումը, բայց որոշակի առավելություն է տալիս այլ սոցիալական ցանցերի նկատմամբ: Սակայն Google-ը դրանով չի բավարարվում և այժմ հնարավոր է նաև ունենալ պրոֆիլի անիմացիոն  լուսանկար (օր. այս պրոֆիլը): Նմանատիպ ֆունկցիա հիմնականում ունեն ֆորումները, որտեղ օգտատերերը հիմնականում հանդես չեն գալիս իրական լուսանկարներով և տեղադրում են անիմացիոն ավատարներ: Դե ինչ, տեսնենք, թե այս նոր ֆունկցիան ինչ առավելություն կտա այդ սոցիակայան ցանցին ու ինչ արձագանքներ կստանա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել