Երեկ սահմանում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ մեր երկրի հասարակությունում, ի տարբերություն հակառակորդի, սթափ բանականությունը դեռևս գերիշխում է։ Անշուշտ, յուրաքանչյուր երկրում էլ իռացիոնալ մտածելակերպ կրող մարդիկ կան, սակայն Հայաստանում այս պահին նրանք գերակա չեն։ Խոսքն, իհարկե, հայկական պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանցի երկու տարեկան երեխայի մահվան մասին է։ Երեխաները վեր կատեգորիա են ու չեն ճանաչում ազգություն, ու ԼՂՀ ՊԲ-ն արդեն իր ափսոսանքը հայտնել է դեպքի վերաբերյալ, սակայն դա չի նշանակում, որ հակառակորդի սանձարձակության շարունակության դեպքում ավելի ծանր հարվածներ չեն հետևելու։ Պատճառների մասին շատ է խոսվել, ադրբեջանցիները շարունակում են զինվորական կայաններն ու սարքավորումները տեղադրել բնակելի գյուղերում, ու պարզ է, որ զսպիչ հարված տալիս վտանգ կա, որ դրանից կտուժի խաղաղ բնակչությունը։ Սա միայն կարող է անցնել հիվանդ մարդու մտքով՝ բերել, բնակելի տարածքում զինվորական կայան տեղադրել։ Գուցե մի քիչ ցինիկ հնչի, սակայն Ադրբեջանի բնակիչների պաշտպանության կազմակերպումը միայն ու միայն այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրն է։ Եթե նրանք ընտրել են այդ գործելաոճը, ուրեմն՝ հայկական կողմը վայրկյան անգամ չի վարանելու դիմել ոչ միայն զսպիչ գործողությունների, այլ հարկ եղած դեպքում անցնել արդեն կանխարգելիչ գործողությունների։ Սակայն սա լրիվ այլ խոսակցության թեմա է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: