ՀՀ բանկերում կապիտալի համարժեքության նորմատիվի ցուցանիշները կտրուկ բարձրացել են։ Դրա հետ մեկտեղ կտրուկ կրճատվել է շահութաբերությունը: Միջին մարժան կազմել է 4,3%, այսինքն՝ միջինում բանկերը տրամադրած ծառայության դիմաց ստանում են ծառայության գումարի 4,3%-ը: Սա շատ վտանգավոր տենդենց է, որն ընդհանուր համապետական «շատ վտանգավոր տենդենցների» արտացոլումն է: Կոպիտ ասած՝ խնդիրն այն է, որ բանկերը չեն կարողանում վարկ տալ. չեն տեսնում արժանահավատ վարկ տալու բնագավառ:

Այս համատեքստում շատ կարևոր է հասկանալ, որ Հայաստանում ներդրում անելը ներկա պահին հավասարազոր է բարեգործության: Գուցե սա է պատճառը, որ ներդրումները ներգրավելու գործում առանձնապես աշխուժություն չի նկատվում: Փաստացի, շատ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերից բացի, Հայաստանի տարածքում ներդրում անելը ֆինանսապես արդարացված չէ: Ցավոք, նման ծրագրերը ֆինանսականից բացի, ունեն նաև արտաքին քաղաքական խոչընդոտներ:

Փակ ցիկլից դուրս գալու բաղադրատոմս, այնուամենայնիվ, կա: Անհրաժեշտ է արտաքին տնտեսական էքսպանսիոն քաղաքականություն վարել: Այսինքն՝ ներդրումներ ներգրավել «հայանպաստ» պրոյեկտներում, որոնք ֆիզիկապես կգտնվեն ՀՀ տարածքից դուրս: Սա հնարավորություն կտա հայաստանյան արտադրողին դուրս գալու փոքր հայկական շուկայից: Շուկայի առկայության դեպքում բանկերը վարկեր կտան, տնտեսվարողներն էլ կվերցնեն ու կմարեն: Հայաստանի ներսում այլևս գործ չկա անելու:

#տնտեսական_էքսպանիսա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել