Life.panorama.am-ը գրում է.

Ըստ մի շարք տվյալների՝ կյանքի ընթացքում կանանց 80-90%-ը ցելյուլիտի դեմ առ դեմ են կանգնում, անկախ նրանց քաշից։

Այն հաճախ անվանում են նարնջի կճեպ, դա այն վիճակ է, որի ժամանակ մաշկի վրա խորշեր են առաջանում և մաշկը միասեռ չի լինում։

Իրականում, ցելյուլիտ կարող են ունենալ յուրաքանչյուր ոք,  սակայն փորձագետները  նշում են, որ ավելի հաճախ դա լինում է կանանց մոտ, քանի որ կանանց օրգանիզմում, ի տարբերություն տղամարդկանց, ճարպային հատվածը տարածված է ամբողջ մարմնով մեկ։

Այն հիմնականում լինում է ազդրերի և հետևույքի վրա։ Կանանց մոտ այս հատվածում ավելի շատ ճարպ կա կանանց ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով։  Ցելյուլիտը կապված է  տարիքի հետ, որքան մարդ մեծանում է,  այնքան  ավելի արագ է մաշկը կորցնում է իր առաձգականությունը։ Հիմնականում  ցելյուլիտ  ի հայտ է գալիս 25 տարեկանից հետո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել