Յոթ կանոն 90 տարուց երկար ապրելու համարԱՄՆ-ում սրտաբանության բնագավառի առաջատար մասնագետները համոզված են, որ մեզնից գրեթե յուրաքանչյուրն ունի 90%-անոց հնարավորություն ապրել նվազագույնը մինչև 90 տարի և նույնիսկ տոնել 100-ամյա տարեդարձը:

Եվ, ինչպես պնդում են գիտնականները, դրա համար հարկավոր է մշտապես (ոչ թե ժամանակ առ ժամանակ) հետևել ընդամենը յոթ հասարակ կանոնի:

Շատ շարժվել: Նրանք, ովքեր 6-8 ժամ գամված են աշխատանքային աթոռին, երկու անգամ ավելի շատ են հակված մինչև 60 տարեկանը սրտի կաթված ստանալուն:

Մասնագետները կարծում են, որ օրվա ընթացքում պետք է գոնե 40 րոպե անընդմեջ ակտիվ շարժվել: Հատկապես այդ ժամանակից հետո օրգանիզմում սկսվում է արտադրվել կաթնաթթու և արյան միջոցով թթվածինն ավելի լավ է տարածվում օրգաններով և հյուսվածքներով, սիրտը սկսում է ավելի ռիթմիկ աշխատել: Աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ է կազմակերպել հինգ րոպեանոց ընդմիջումներ, օրինակ՝ աստիճաններով վերև-ներքև քայլելով կամ էլ յուրաքանչյուր կես ժամը մեկ փոքրիկ մարզանք անելով:

Պետք է իմանալ սեփական խոլեստերինի չափը և այն պահել հսկողության տակ: Խոլեստերինի բարձր մակարդակը հիպերտոնիայի և սրտային անբավարարության գլխավոր պատճառներից է:

30 տարեկանից բարձր մարդիկ պետք է խոլեստերինի անալիզ հանձնեն տարին մեկ անգամ, իսկ 45-ից բարձր տարիքում՝ տարին 2 անգամ:

Սնվել լիարժեք և զանազան: Անոթների տոնուսը պահելու և հորմոնների նորմալ արտադրությունն ապահովելու համար պետք է ամեն օր ուտել այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են մանրաթելերով, բուսական և կենդանական սպիտակուցներով, ածխաջրերով և ամինաթթուներով: Մասնագետների կարծիքով՝ պարտադիր է նաև, որպես կանոն, օրվա ընթացքում ուտել գոնե մեկ միրգ կամ բանջարեղեն:

Վերահսկել արյան ճնշումը: Մեր օրերում երիտասարդության շրջանում հիպերտոնիկ համաճարակ է. 35-40 -ից բարձր տարիք ունեցող մարդկանց ավելի քան 40%-ն ունի անկանոն արյան ճնշում:

Արյան ճնշման գործող չափանիշներն են՝

Նորմալ ցածր- 115-110/70
Օպտիմալ-120/80
Նորմալ-120-129/80-84
Բարձր նորմալ-130/139/85-89
Հիպերտոնիկ- 140/90 և ավելին:

Պահել նորմալ քաշը: Հայտնի է, որ ավելորդ 15 կիլոգրամը խլում է 10 տարվա կյանք: Կարևոր է նաև տարիքի հետ հետևել կոնքագծի լայնությանը: Կանանց մոտ այն չպետք է գերազանցի 80-85 սմ (կախված կառուցվածքից), տղամարդկանց մոտ՝ 95-105սմ-ը: Որովայնային գիրությունը (ճարպային կուտակումները որովայնի շրջանում) առաջացնում է նյութափոխանակության խանգարում և անոթային խնդիրներ:

Հետևել արյան մեջ շաքարի քանակությանը: Քաղցած ժամանակ արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը կազմում է 3,3-5,6 մմոլ/լ: Ուտելուց հետո շաքարի մակարդակն արյան մեջ կարող է բարձրանալ մինչև 7,8 մմոլ/լ, բայց ոչ ավելի: Ռուսաստանում շաքարային դիաբետով տառապում են ավելի քան 10 միլիոն մարդիկ: Այն առավել մեծ ազդեցություն ունի սիրտանոթային և հորմոնալ համակարգերի վրա:

Չծխել: Ենթադրվում է, որ ծխելու հետևանքներից մարմինը լիովին վերականգնվում է ծխելը թողնելուց միայն 15 տարի անց: Բայց գործընթացը սկսվում է վերջին գլանակից հետո մի քանի ժամ անց: Այնպես որ, ինչքան շուտ հրաժարվեք ծխախոտից, այնքան Ձեր երկարակյաց դառնալու հավանականությունը կմեծանա:

Ի դեպ

Իհարկե, այս խորհուրդներն անկասկած օգտակար են: Դրանց հետևելով՝ դուք անշուշտ ավելի երկար կպահպանեք Ձեր օրգանիզմը պատշաճ վիճակում: Բայց, ցավոք, կյանքի տևողությունը 50%-ով որոշում է մարդու գենետիկան: Այդ մասին են վկայում մոլորակի ամենածեր մարդկանց օրինակները, որոնք հազվադեպ են հետևել որևէ դիետայի կամ վարել հատուկ առողջ կենսակերպ:

Գիտնականները խոսում են նաև երկարակեցության հատուկ գեների մասին, բայց դրանք առայժմ հայտնագործված չեն: Այնպես որ, այն գաղտնիքը, թե մեզանից ում է վիճակված անցնել հարյուրամյա սահմանագիծը, մնում է չբացահայտված:
 
Աղբյուրը՝ Doctors.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել