Panorama.am-ը գրում է.

24-ամյա իսպանուհի Լուսերո Կամպոսը մեկ տարի երկու ամիս առաջ երեխա է ունեցել: Նա ցանկացել է մի քանի կիլոգրամ նիհարել, որոշել է հատուկ դեղամիջոց՝  Avitia Corbax օգտագործել:  life.ru կայքը, հղում անելով El Universal-ին, գրում է, որ հուլիսի 1-ին աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել շնչառության հետ կապված խնդրով: Ավելի ուշ նա կոմայի մեջ է ընկել և մահացել: Բժիշկները պարզել են, որ առողջական խնդիրն առաջացել է նիհարելու համար ընդունած դեղամիջոցի պատճառով (իսպանացին մեկ ամիս ընդունել է այն): Նա դեղամիջոցն ընդունել է առանց բժշկի հետ խորհրդակցելու՝ վստահ լինելով, որ այն բնական բաղադրություն ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել