Panorama.am-ը գրում է.

Հալեպ են վերադառնում ավանդական արհեստներով զբաղվող սիրիացի վարպետները՝ վերածնելով պատերազմի հետևանքով անհետացման վտանգի տակ հայտնված հազարամյա ավանդույթները,- այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն։

«Հատուկ և չկրկնվող իմաստով իմ սափորների կամ հսկայական պղնձե ափսեների նախշերը մեր ավանդույթների խորհրդանիշն են, որոնք արմատներով գնում են մինչև հնագույն ասորական քաղաքակրթություն», - լրագրողների հետ զրույցում  պատնել է նախնիների գործը ժառանգած, 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող թիթեղագործ Աբդուլ Վահաբ Հաբաժը:

Նա պատմել է, որ մինչ  Հալեպում ռազմական գործողությունները մի քանի տասնյակ նման արհեստանոց է եղել, սակայն երբ զինյալները ռմբակոծությունները սկսել են ավելի հաճախ ավերել իրենց արհեստանոցները, իրենք լքել են քաղաքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել