Ինչպես և սպասվում էր, Իլհամ Ալիևը իր մեղքով ողբերգություն ապրած ազերիներին դարձնում է խամաճիկ իր իսկ կեղտոտ խաղերի մեջ։ Հուլիսի 4-ին զինադադարի խախտման պատճառով զոհվածների փաստը ալիևյան ԶԼՄ-ներին մեծ հաճույքով սկսել են մեկնաբանել Բաքվի լափամանից սնվող որոշ մարգինալացված ռուսաստանյան քաղաքական գործիչներ և քաղաքագետներ։ Առաջինը, ինչպես և սպասվում էր, Ալխանլի գյուղի երկու բնակչի մահվանն է անդրադարձել իլհամամեհրիբանյան հայտնի սազանդար և Ալիևի կողմից գնված Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը՝ Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ, որն, ըստ հավաստի տեղեկությունների, կատարում է նույն Ժիրինովսկու հրամանները՝ գովերգելով ապշերոնյան բռնապետին։ Հաջորդիվ հայերին դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել իր փնթիությամբ և հարբեցողությամբ հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկովը, որը չի էլ թաքցնում, որ կատարում է Իլհամի պատվերները։ Ծիծաղելին այն է, որ այս երկու խեղկատակներն էլ իրենց մեկնաբանություններում առաջարկում են միջազգային հանրությանը տարբեր կերպ պատժել «ագրեսոր» Հայաստանին։ Ու դա ասում են մի երկրի ներկայացուցիչներ, որոնց հայրենիքը նույն միջազգային հանրության կողմից, ի տարբերություն Հայաստանի, ճանաչվել է որպես ագրեսոր պետություն և որի դեմ կիրառվում են տարբեր տեսակի պատժամիջոցներ՝ տնտեսականից մինչև դիվանագիտական։ «Իզգոյ» Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնց գրեթե ամբողջ աշխարհում անտեսում և զզվում են, որոշել են հայերի դեմ բարբաջել միջազգային հանրության անունից։ Սա արդեն զավեշտալի է։
Օրը դեռ նոր է սկսվել, և ազերիական ԶԼՄ-ներում ամբողջ օրվա ընթացքում դեռ կհանդիպենք տարբեր երկրների «անաչառ» և «անկախ» քաղաքական գործիչների, քաղաքագետների և վերլուծաբանների հակահայ կարծիքների ևս։ Բավական ակտիվ են լինելու ՌԴ-ի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքիայի և Վրաստանի որոշ մարգինալներ։ Համոզված եմ, որ ՌԴ-ից դեռ կլսենք դուգիապրոխանովյան աղբազանգվածի ազերիամետ վնգստոցները ևս։ Համոզված եմ՝ հայերին կդատապարտի նաև Թուրքիան։


Հ.Գ. Ի դեպ, քիչ առաջ ալիևյան ԶԼՄ-ները հրապարակեցին ևս մեկ զոհի լուսանկար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել