Այսօր, ըստ PanARMENIAN.Net-ի, բացվել են ՀՀ նախագահի ընտրությունների՝ Արարատի 17/05 ընտրական տեղամասի քվեաթերթիկների պարկերը: Տվյալ տեղամասում հաղթել է Սերժ Սարգսյանը, բայց արդյունքներն անվավեր էին ճանաչվել Սահմանադրական դատարանի որոշմամբ, քանի որ դիտորդների կողմից գրանցվել է ՍՍ-ի օգտին խոշոր լցոնման դեպք, և նրանք աղմուկ էին բարձրացրել: Վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ Րաֆֆու օգտին քվեարկած քվեաթերթիկների պարկում եղել է ՍՍ-ի օգտին քվեարկված 5 քվեաթերթիկ: Ինչ կնշանակե սա. 1-ին՝ ՍՍ-ի օգտին լցոնում կատարելուց հետո հանձնաժողովի նախագահի խիղճը տանջել է, և նա հանձնաժողովի անդամներից գաղտնի (ոչ գաղտնի նրան թույլ չէին տա լիքը իշխանական տղեքը) այդ 5 քվեները նվիրել է Րաֆֆուն, 2-րդ՝ չար սատանան նման խաղ է խաղացել հանձնաժողովի նախագահի գլխին, 3-րդ՝ նախօրոք պարկերը բացվել և վերափակվել են մեկ անգամ ևս: Հիմա հասկանանք՝ հանձնաժողովի նախագահի խղճի առումով չգիտեմ, բայց նա գլխից ձեռ չէր քաշել, որ ՍՍ-ի օգտին քվարկածը գաղտնի դներ Րաֆֆու քվեների պարկում. սա մեկ: Սատանայի առումով էլ է աչքիս ամեն ինչ պարզ՝ սա երկու: Ի՞նչ մնաց՝ դե դա էլ թողնում եմ ընթերցողների դատին:



