Ժուկով-ժամանակով մի հարուստ հրեայի մոտ է գալիս նրա աղքատ ու երիտասարդ բարեկամը և պարտքով փող խնդրում, քանի որ պլանավորում էր բացել իր առաջին գործը: Նրանք նստած էին մեծահարուստի դղյակում՝ ոտքերը հարմարավետ դեպի բուխարին երկարած, և զրույց էին անում. երիտասարդը եռանդով համոզում էր փորձառու գործարարին իր պլանավորած գործի լավ հեռանկարների մասին:
Ինչ-որ մի պահի նա հանում է ծխամորճը, ծխախոտի քսակը, շվեդական լուցկու տուփը, լցնում է ծխամորճը, լուցկով վառում և իրենից գոհ սկսում քուլա-քուլա ծուխ արձակել:
Վայրկյան անց հարուստ հրեան ասաց.
-Գիտե՞ս ինչ, երիտասարդ, ես քեզ փող չեմ տա: Չգիտես դու, թե ինչպես վարվել փողի հետ, չես կարողանում այն խնայել, այնպես որ չափազանց մեծ է ռիսկը, որ ամեն ինչ կկորցնես:
-Բայց ինչո՞ւ եք Դուք այդպես որոշել:
-Նրա համար, որ մենք նստած ենք բուխարու մոտ, և դու կարող էիր ձրի ծխել բուխարու ածուխով ծխամորճդ վառելով. իսկ դրա փոխարեն դու ծախսել ես լուցկի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել