Հերթական չմտածված քայլը` Երևանում դեռ իշխող-ավիրողների կողմից:
Փակել են դեպի Պուշկինի դպրոց, մանկական Մշակույթի պալատ, Ազարյանի մարմնամարզական երիտասարդական դպրոց տանող բոլոր անցումները՝ թողնելով միայն Աբովյան փողոցը հատող 2 անցում, իսկ վերևից ներքև տանողները բոլորը փակ են:
Երեխաները այսուհետ չեն կարող առանց ծնողների կամ մեծահասակների ներկայության հասնել Աբովյան փողոցի կանգառից մինչև այդ մանկական հաստատությունները:
Կարելի էր չէ՞ սկսել այս աշխատանքները 2 ամսից, երբ դպրոցները կփակվեին: Կամ թողնել գոնե նեղ ճանապարհ, բժշկականից մինչև ներքև իջնելու համար:
Լավ, գոնե ոստիկան կարելի է կանգնեցնել այդտեղ ամբողջ օրը, որ երեխաներին օգնի անցնել, թե՞ ոստիկանները միայն, ըստ ՀՀԿ քաղաքապետի, օլիգարխների բուծիկները  պաշտպանելու համար են:
Այստեղ անցումներ չկան, լուսաֆորներ նույնպես:
Այ որ քաղաքապետարանի և վայ ավագանու անդամները ոտքով քայլեին, կհասկանային քաղաքացիների վիճակը: 




 

Այ այսպես երեխաները ստիպված կյանքն են վտանգում, քանի որ անցնելու այլ տեղ չկա

 

Ոչ մի ոստիկան, ոչ մի անցում, ոչ մի լուսաֆոր չկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել