Newmag-ը գրում է.

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները հաստատել է «B+» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ:

«Ռեյտինգը նոր ներդողներին ուղղորդող չափանիշ է, այն վստահության ինդիկատոր է, որը ներկայացնում է արտասահմանյան ներդրողին վարկառուի վճարունակության, պարտքի մարման ներուժը: Հայաստանն այս առումով` կայուն է 18 ամսվա կանխատեսմամբ»,  – newmag-ի հետ զրույցում նշեց Fitch Ratings-ի  տարածաշրջանային տնօրեն Դմիտրի Սուրկովը:

Ավելի քան մեկդարյա պատմությամբ ամերիկյան հեղինակավոր կառույցը Հայաստանի վարկանիշը  հիմնավորում է մի քանի գործոնով. երկրում մեկ շնչի հաշվով եկամուտների և կառավարման ցուցանիշների համեմատաբար բարձր մակարդակով, վստահելի մոնետար քաղաքականությամբ, արտաքին անհավասարակշռությունների կրճատմամբ ու պետական պարտքի նպաստավոր կառուցվածքով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել