• օգտագործել բաձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանող միջոցներ` բաց գույնի, բնական նյութերից գլխարկ, օդափոխությունը ապահովող արտահագուստ, ստվեր ապահովող մեծհովանոցներ, ակնոց և այլն,
• ստեղծել անհրաժեշտ պայմաններ բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար, հաճախ լվացվել,
• կատարել աշխատանքային ռեժիմի փոփոխություն` հատկապես առավել ծանր և լարվածա շխատանքի կատարումը նախատեսելով օրվա զով ժամերին, իսկ օրվա շոգ ժամերին`աշխատանքի երկարատև ընդմիջում:
Միաժամանակ, անհրաժեշտ է հիշել, որ օրվա որոշակի, ամենաշոգ ժամերին (12:00-17:00) երեխաների, հղիների, ծերերի, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար վնասակար են ոչ միայն արևի ուղիղ ճառագայթները, այլև բացօթյա ստվերոտ տարածքները: Խորհուրդ է տրվում օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր), հատկապես` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



