Այսօր ԱԺ-ում քննարկվում էր Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջրառ իրականացնելու օրենքի նախագիծը: Նախագծի հարակից զեկուցող, բնապահպանության նախկին նախարար, Ջրային պետական կոմիտեի նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանին հիշեցրի, որ Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոցը տանող ճանապարհին՝ լճի ափին շատ մոտ, 2009 թվականից կառուցված է մի առանձնատուն, որը, գյուղացիների վկայությամբ, պատկանում է իրեն: Բետոնե հիմքի վրա կառուցված շինությունը գտնվում է 1901 մետր բացարձակ նիշի վրա, մինչդեռ 1903 մետրն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ` ջրի տակ անցնելու համար, երբ լճի ջրի մակարդակը կբարձրանա: Այս կառուցապատումը ժամանակին օրենքի կոպիտ խախտում էր, իսկ հիմա պարզ է, որ Սևանա լճի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի կողմից ներկայացված նույնիսկ ամենավստահելի տվյալները և հիմնավորումները չեն կարող որևէ հավատ ներշնչել: Այն ժամանակ ոչ մի կերպ չխոստովանեց, որ իրենն է, թեև ապացուցված էր (տես ներքևի հղումը): Բայց այսօր ասաց, որ ընդամենը թեթև կոնստրուկցիաներով շինություն է, որը կարելի է տեղափոխել: Դե, կարևորը վերջապես խոստովանեց, իսկ թե ինչքանով է կոնստրուկցիան թեթև, տեսե՛ք լուսանկարներում:
Հ.գ. Շահերի բախման հրաշալի օրինակ: Ու քվեարկեց: Կողմ:

Image may contain: sky, house, tree, cloud, outdoor and nature

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել