Տեղեկատվական հասարակության ֆենոմենը նրանում է, որ մեր՝ մի զգալի մասի տեղեկացված լինելու մոլուցքի պայմաններում 40C շոգը դիտվում է որպես ապոկալիպտիկ դատավճիռ, մինչդեռ տարիներ շարունակ մեր երկրում ամռան (հուլիս-օգոստոսին) շրջանում նման շոգը ինչ-որ բացառիկ երևույթ չի եղել: Ներկայումս ուղղակի ջերմաստիճանի այդ շեմի մասին հայտարարարում են, մինչդեռ նախկինում ոչ միշտ էին հայտարարում: 
Ջերմաստիճանի մասին անընդհատ թարմացվող լուրերը և դրանց ազդեցությունը քաղաքացիների վրա ցույց է տալիս, որ տարեցտարի նորմալ, բնականոն կենսակերպի վիճակից որոշակի շեղումների պարագայում «տեղեկատվական մարդու» իմունիտետը ոչ միայն թուլացել է, այլև երբեմն դրսևորվում է անհասկանալի վարքի, տեղային պանիկայի տեսքով՝ ցույց տալով, թե որքան անպատրաստ է մեր տեղեկատավական մարդը մանր ու միջին կատակլիզմներին, ոչ ստանդարտ վիճակներին:

Ի դեպ, սա առավելապես քաղաքային վարքին բնորոշ վիճակ է: Գնացեք Արարատյան դաշտի բնակավայրեր, Շիրակ, Մեղրի, Ղուբաթլու, «Ասկերան-Աղդամ» գիծ, տեսեք՝ շատ ավելի բարձր ջերմաստիճանին մարդիկ ինչպես են վերաբերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել