1776 թվականին հուլիսի 4-ին, ընդունելով Անկախության Հռչակագիրը և օգտվելով ինքնորոշման իրավունքից, 13 նահանգներ իրենց անկախ հռչակեցին Բրիտանական Կայսրությունից։ ԱՄՆ հիմնադիր հայրերից և Անկախության Հռչակագրի հեղինակներից մեկը՝ Թոմաս Ջեֆերսոնն իր նամակներից մեկում նշում էր․ «Մենք, անշուշտ, չենք կարող մերժել որևէ ժողովրդի այն իրավունքը, որի վրա մենք ինքներս ենք հենվել, որ յուրաքանչյուր ազգ կարող է ինքնակառավարման այնպիսի ձև ընտրել, որն իրեն գոհացնում է և փոխել այդ ձևը սեփական կամաարտահայտմամբ»: 
ԱՄՆ Անկախության Հռչակագիրը մարդկության պատմության մեջ ինքնորոշման իրավունքի իրացման առաջին դեպքերից է, որը լուրջ իրավական և քաղաքական նախադեպ հանդիսացավ աշխարհի հարյուրավոր ժողովուրդների համար։ Ապագաղութացման և ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք էր նաև այն հանգամանքը, որ 1945 թվականին ՄԱԿ-ն ուներ ընդամենը 51, իսկ այսօր արդեն՝ 193-ի անդամ պետություն։ Նույն իրավական հիմքով Խորհրդային Միությունից ինքնորոշման իրավունքի իրացմամբ անկախություն ձեռք բերեցին Հայաստանն ու Արցախը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել