Երևանի սրտում՝ Զաքյան 7/1 հասցեում, բացվեց Լյուքս դասի Central Hotel Yerevan հյուրանոցը, որին ներկա էր նաև BlogNews LIFE-ը։ Հյուրանոցն առաջարկում է բարձրակարգ, հարմարավետ և ընդարձակ 26 սենյակ՝ մեկտեղանոց, երկտեղանոց, կիսալյուքս, լյուքս, լյուքս ռոուզ: Շքեղ սենյակները նախատեսված են զույգերի, զբոսաշրջիկների և գործարար ճանապարհորդների համար, ովքեր նախընտրում են ընդարձակ, լուսավոր և հարմարավետ օթևան Երևանում հանգստանալու ժամանակ: Հյուրանոցում գործում է հատուկ առաջարկ նորապսակների համար․ երկու օր մնալու դեպքում երրորդն անվճար է։
Հյուրանոցի առաջին հարկում գործում է Ձմեռային այգի: Ապակե տանիքի տակ տեղակայված են էկզոտիկ բույսեր, գեղեցիկ ջրվեժ և հետաքրքիր քանդակներ: Ձմեռային այգու ճաշացանկը ներառում է ուտեստներ հայկական և եվրոպական խոհանոցից: Ձեր հաճելի հանգիստը կարող եք վայելել հայկական յուրօրինակ դիզայնով գինետանը, որտեղ կարող եք ճաշել և ընթրել՝ համտեսելով անուշահամ գինիներ: Այստեղ Դուք կարող եք գտնել հայկական գինու լավագույն տեսակները:
Հյուրանոցում գործում է նաև ռեստորան, որն իդեալական վայր է հաճելի և հանգիստ հանդիպումների, ռոմանտիկ ընթրիքների, ընտանեկան հավաքների և գործարար բանակցությունների համար: Այստեղ կարող եք նշել ծննդյան տարեդարձ, նշանադրություն, հարսանեկան արարողություն և այլ միջոցառումներ:
Հասցե. Զաքյան փողոց 7/1
Հեռ. +374 10 600-300, +374 10 600-400
Համագործակցության համար զանգահարել՝ 096 400 422