Մեր հասարակության ներսում առողջ բջիջները շատ են, պետք է ուղղակի գտնել դրանք, կառուցել ցանց, կապել նրանց իրար հետ ու տալ հնարավորություն, որից հետո կմնա միայն հիանալ արդյունքներով։ Հրաշալի երիտասարդներ կան, կան երիտասարդներ, ովքեր իրենց գյուղի համար անում են մեծ գործեր ու իրենց գործերով ամբողջ գյուղի համար կայուն ու բարձր եկամուտ են ապահովում։ Խնդիրն այս պրոցեսում նրանց օգնելն է, որպեսզի առողջ մասնիկները գտնեն իրար, սա արդեն ֆիզիկա է։ Մի բան էլ՝ օգնությունը փող տալը չէ, շատ հաճախ փող տալը փչացնում է առողջ մասնիկը, ավելի թանկ բան է ոգևորելը, արածը կարևորելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: