Բոստոն քաղաքում (Մասաչուսեթս) ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն 10 մարդ: Տուժածները հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է Boston Globe-ը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը:
Իրավապահ մարմինները դեպքի վայրում քննչական աշխատանքեր են իրականացնում։ Ահաբեկչության վարկածը դեռևս չի դիտարկվում։
Նշվում է, որ ավտոմեքենայի վարորդը փախուստի փորձ չի արել։ Ոստիկանները հարցաքննում են նրան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել