Երկրպագուները երգչուհի Ռիհաննային շուտով կարող են տեսնել Լյուկ Բեսսոնի «Վալերիանը և հազար մոլորակների քաղաքը» ֆիլմում: Որոշ ժամանակ անց էլ նա նկարահանվելու է «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմում: Դերասանուհու կարգավիճակը Ռիհաննային շատ է դուր գալիս: Նա նույնիսկ հարցազրույց է տվել այս թեմայով:
Ռիհաննան ասել է, որ հանուն մրցանակների չէ, որ նկարահանվում է տարբեր ֆիլմերում, բայց նաև չի ժխտել որ ուրախ կլիներ, եթե իր աշխատանքը գնահատվեր:
«Իհարկե, ես ուզում եմ հասնել դրան: Ո՞վ չի ցանկանա, որ իր աշխատանքը գնահատեն»,- ասել է նա և շարունակել, որ իր համար երբեմն բարդ է լինում, քանի որ աշխատելիս մեծ ջանքեր է ներդնում , բայց ամեն ինչ անում է սրտանց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/07/03/oscar/630785
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել