«Սասնա ծռերի» կողմնակիցները ամեն պատեհ առիթով հայտարարում են, թե դատավարության ընթացքում իրենց հերոսները լիքը բացահայտումներ են անելու, ու դրա համար էլ իշխանություններն ամեն ինչ անում են, որ դատավարությունը հնարավոր լինի անցկացնել «փակ» ռեժիմով: Սրան զուգահեռ՝ իրենք` «Ծռերն», ամեն ինչ անում են, որ դատավարության բուն գործընթացը տապալվի: Հետևություն. կա՛մ Ծռերը իշխանությունների հետ խոսքերը մեկ են արել (սա սովորական տրամաբանական եզրահանգում ա, որն «ապստամբներին» ֆանատիկորեն հավատացողների ուղեղներին հասու չէ), կամ էլ հենց Ծռերն են փորձում հասնել նրան, որ դատը փակ լինի` իրենց ֆանատիկորեն հավատացողների անեծքների տակ չընկնելու համար (վստահ եմ, որ լիքը անդուր փաստեր են մեյդան գալու): 
Սենց...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել