Երջանիկ կինը իմաստուն կինն է: Նա գիտի, թե ինչպես ընտանիքում սիրո ու փոխըմբռնման մթնոլորտ ստեղծել ու պահպանել:

Գաղտնիք առաջին. մի փորձեք ձեզանով լցնել ողջ տարածությունը

Որքան շատ փորձեք նրան շղթայել ձեզ, այնքան հեռու կլինի նա ձեզանից: Տղամարդը պետք է զգա, որ ազատ տարածություն և ընկերների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն ունի, և այսուհանդերձ, կարիք չունի արդարանալու և ապացուցելու սիրելիին, որ ընտանեկան բարեկեցությանը ոչինչ չի սպառնում:

«Աներեսություն, անվստահություն, մշտական վիրավորանքներ. այս ամենը վաղ թե ուշ նրան ստիպելու են ձեզ և ձեր հարաբերություններին այլ կերպ նայել: Հիշեք, որ մենք մեր երջանկության կերտողներն ենք, բայց և միաժամանակ կարող ենք քանդել այն, նույնիսկ եթե դա չենք ցանկանում»,-գրում է aysor.am-ը:

Գաղտնիք երկրորդ. սովորեք զիջումների գնալ

Այս կերպ կխուսափեք վեճերից ու այլ անախորժություներից: Մի եղեք համառ ու եսակենտրոն: Եթե երրորդ տարին շարունակ ծով եք գնում, իսկ նա երազում է արձակուրդն անցկացնել սարերում, ապա լսեք սիրելիին, գուցե ժամանակն է նրան զիջելու:

Եթե դուք կոմպրոմիսների գնաք, ապա նա նույնպես դա կանի: Եթե երկուսդ էլ ձերը պնդեք, քիչ հավանական է, որ ձեր ամուսնությունը երջանիկ լինի:

Գաղտնիք երրորդ. մի փորձեք իդեալական լինել

Մի փորձեք նրա համար իդեալական լինել, այլապես ձեր հարաբերություններն արհեստական և անգույն կլինեն: Վաղ թե ուշ դուք «պայթելու եք», որովհետև մարդ եք ու չեք կարող անընդհատ էմոցիաներ կուտակել: Եթե ցանկանում եք փոխվել, ապա ավելի ուշադիր դարձեք սիրելիի նկատմամբ, քիչ քմահաճություններ թույլ տվեք, սովորեք լսել: Սակայն մի փորձեք անել անհնարինը: Դա նրան բնավ պետք չէ: Դուք նրան պետք եք իրական, երջանիկ, չափավոր էմոցիոնալ ու այնպիսին, ինչպես որ նա ձեզ սիրել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել