Արցախում մոտալուտ նախագահական ընտրություններ են, ու կարծես թե այս պահին միակ թեկնածուն նախագահ Բակո Սահակյանն է։ Միգուցե մեկ-երկու թեկնածու նույնպես հայտնվի, սակայն պարզ է, որ նորից նախագահ է դառնալու Բակոն։ Հայաստանում որոշ շրջանակներ սկսել են խոսել, որ շատ վատ է, որ երկու անգամ արդեն նախագահ եղած մարդը նորից հավակնում է նախագահի պաշտոնին։ Ոչ մի կերպ չմերժելով հայաստանյան ու ոչ միայն հայաստանյան, այլև ղարաբաղյան էլիտայի՝ իշխանության նկատմամբ թուլությունը, պետք է նկատենք, որ այս անգամ հարցի մեջ մի քիչ նրբություն կա։ Նախ՝ ԼՂՀ հարցի կարգավորումն ամեն պահի կարող է մտնել վճռական փուլ։ Սրա վերաբերյալ խորանալ ոչ մեկ չի ուզում, որովհետև մուխանաթ գործ է, ու պատասխանատվության պահին, ինչպես միշտ, դա մնալու է մի քանի հոգու վզին, որոնցից մեկը Բակոն է, որովհետև այլ կերպ լինել չի կարող։ Դա լինելու է նաև Սերժ Սարգսյանի դեպքում՝ արդեն Հայաստանի մասով։ Ավել-պակաս խոսողները այդպես են. մշտապես վճռական պահին խուսափում են հարված վերցնելուց իրենց վրա։ Եվ այս պահին, իսկապես, ժողովրդավարություն խաղալու որևէ առիթ ու տրամադրություն չկա, եթե կշռաքարին Արցախի հարցն է դրված։ Թող Արցախի հարցը լուծվի, վստահ եմ՝ լիքը մարդ, ի հեճուկս հանրային պատկերացումների, իշխանության մեջ, թե դրանից դուրս կդադարի զբաղվել քաղաքականությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: