Panorama.am-ը գրում է.
Թալիշ գյուղը, որը Հյուսիսային Արցախի ամենամեծ գյուղերից է, իր պատմության ընթացքում մի քանի անգամ ավերվել է, սակայն ամեն անգամ վերականգնվել նվիրյալ թալիշցիների կողմից: Ապրիլյան պատերազմը մեկ անգամ ևս ավերեց գյուղը, բայց այս դեպքերից հետո էլ գյուղի պատմությունը չավարտվեց...
Թալիշ գյուղն ընկած է Արցախի Մարտակերտի շրջանի հյուսիսային սահմանագծում, շրջկենտրոնից 25 կմ հյուսիս, Մռավ լեռան արևելյան հատվածի հարավային լանջին, Թարթառ գետի ձախ կողմում, անտառապատ սարալանջի վրա, հին Հոռեկ գյուղի ավերակների մոտ:
Գյուղում այսօր անսովոր լռություն է, որը երբեմն ընդհատվում է շինհրապարակից եկող ձայներով: Թալիշը վերակառուցվում է…
Ապրիլյան պատերազմից հետո, երբ Թալիշը դարձավ թշնամու կրակահերթերի ու վայրագությունների թիրախ, Մարտակերտի շրջանի Ալաշան առողջարանային գյուղում սկսվեց թալիշեցիների բնակեցման գործընթացը: Մինչ ապրիլյան պատերազմը Թալիշում ապրել է 150 ընտանիք՝ 500 բնակչով, ևս 67 ժամանակավոր բնակիչ, այդ թվում՝ ուսուցիչներ, զինծառայողներ, անասնապահներ, ապրել են գյուղում: Այսօր Ալաշանում կա 37 ընտանիք՝ շուրջ 140 բնակչով: Թալիշցիներն Ալաշանում զբաղվում են հողագործությամբ, ապրում են առօրյա հոգսերով ու երազում տուն վերադառնալու մասին:
Երևանից՝ Թալիշ, Թալիշից՝ Մատաղիս-Ալաշան
Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը պատմում է գյուղի պատմության, ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների ու այսօր իրականացվելիք աշխատանքների մասին: Գյուղապետն ամբողջ պատմությունն անում է Ալաշանից դեպի Մատաղիս ճանապարհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



