168.am-ը գրում է.

Կրետեում տարեց մարդը շոգի պատճառով մահացել է: Եվս մեկը գտնվում է ծանր վիճակում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեպքը տեղի է ունեցել Հերակլիոն քաղաքից ոչ հեռու, որտեղ գրանցվել է 45,9 աստիճան ջերմաստիճան: Տարեց մարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Ծանր վիճակում հոսպիտալացվել է նաև 40-ամյա վանահայր: Ընդհանուր առմամբ, Կրետեի 27 բնակչի, ովքեր արևային հարված էին ստացել, պահանջվել է բժշկական միջամտություն:

Հունաստանում չորս օր շարունակ ջերմաստիճանը չի իջել 40 աստիճանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել