Թուրքական Անալիա քաղաքի հյուրանոցներից մեկի աշխատակազմին կասկածելի թվաց ազգությամբ ռուս զբոսաշրջիկի պահվածքը և որոշվեց խուզարկել նրա ճամպրուկները: Այնտեղից 14 հատ զուգարանի թուղթ, տարբեր շշերի մեջ լցրած 5 լիտր «Բեյլիս» լիկյոր, սրբիչ, խալաթ, հողաթափեր, մրգեր և արմատով հանված ծաղիկներ գտան:
Ռուս զբոսաշրջիկը ստիպված էր շուկայական գներով վճարել իր գողոնի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



