Չինական Բաոդին քաղաքում բացված ցուցահանդեսում սկսվել է աշխարհի ամենաթանկ ցեղատեսակի՝ Տիբեթյան գամփռի ձագերի վաճառքը: Զտարյուն տիբեթյան գամփռի կամ դո-հիի, ինչպես անվանում են Չինաստանում, լավ ցեղատեսակները մի քանի հարյուր հազար դոլար արժեք ունեն եւ երբեմն անցնում են մեկ միլիոն դոլարը.
Ամենաբարձր գինը՝ $1,5 միլիոն, վճարել է մի չինացի մեծահարուստ դարչնագույն ցեղատեսակի համար, դա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաթանկ տնային կենդանի:


Թավամազ «շնառյուծները» ոչ միայն արտաքնապես տարբերվում են իրենց էկստրավագանտ տեսքով, նաեւ լավ բնավորություն ունեն, ուժեղ են եւ ցրտադիմացկուն, պոպուլյար են գնալով աճող չինական միլիոնատերերի շրջանում:
Դո-հիի ուժի մասին անտիկ ժամանակներից լեգենդներ են հյուսվել, այս շների ուժի մասին գրել է Մարկո Պոլոն:
Շներին նախկինի պես բերում են Հիմալայներից, սակայն բարձրությունների տարբերությունը երբեմն տխուր վերջաբան է ունենում այս լեռնային շների համար:


Տիբեթյան գամփռը հնագույն ցեղատեսակներից է, որի մասին հիշատակություն կա մ.թ. առաջ 1122 թ. Շու-ցզին հին չինական գրքում: Դո-հի ցեղատեսակը հարյուրամյակներ պահպանվել է կտրված աշխարհագրական տեղանքում նրանց բնակչության շնորհիվ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել