ՀՀ նախագահի աշխատակազմի, ԱԺ-ի և Կառավարության համար բյուջեից հատկացվել է տարեկան 40.4 միլիարդ դրամ։ Սրան զուգահեռ, սահմանամերձ գյուղերին հատկացվել է մոտ 2 միլիարդ դրամ, այն էլ մեծամասամբ ինչ-որ պատմամշակութային հուշարձաններ վերանորոգելու համար (իմանալով մեր մշակույթի նախարարությունը՝ անկասկած այդ գումարի զգալի մասը կփոշիացվի)...
Ծայրահեղությունների մեջ չընկնելով, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ մեծ մասով պորտաբույծ չինովնիկներից բաղկացած պետական մարմինների բարեկեցությունը 20 անգամ ավելի կարևոր է, քան դատարկվող սահմանամերձ գյուղերի հարցը։ Ես անգամ չեմ ասում, որ բերեք՝ չինովնիկներին քիչ փող տանք ու էդ փողն ուղղենք սահմանամերձ գյուղերի կարիքները հոգալուն, չնայած դա էլ վատ չէր լինի։
Պարզապես կարելի է եղած ռեսուրսներն այնես տնօրինել, որ ծախսերը ռացիոնալ լինեն ու արդարացված, ոչ թե 15 միլիոն դոլար հատկացնել կով կթելու սեմինարներ կազմակերպելուն, 20 միլիոն դրամ՝ մորուքավոր ձրիակերներին Հոլանդիայում բուժելուն և այլն..
Սպանելով սահմանամերձ գյուղերը՝ պետությունը սղոցում է այն ճյուղը, որի վրա նստած է, ու նրանց ողջ բարեկեցությունը հօդս կցնդի, եթե թուլացած սահման ունենալուց օգտվի թշնամին։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/288314591302312?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել