Aysor.am-ը գրում է.

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և Ժիրայր Սեֆլյանը, Գևորգ Սաֆարյանը ու Ներսես Պողոսյանը վերադարձվեցին դատական նիստերի դահլիճ:

Նրանց նկատմամբ դատարանի դահլիճից հեռացվելու սանկցիա էր կիրառվել՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար. նրանք դատավորի՝ դահլիճ մուտք գործելիս ոտքի չէին կանգնել:

Նկատենք, որ մեղադրող դատախազը առարկել էր պաշտպանների միջնորդությանը՝ համարելով այն իրավաչափ:

Տասը րոպե ընդմիջումից հետո ամբաստանյալները մտան դահլիճ՝ քաղաքացիների ծափահարությունների ներքո: Այդուհանդերձ, դատավորի՝ դահլիճ մուտք գործելիս, «Ոտքի դատարանն է գալիս» զգուշացման ժամանակ նրանք դարձյալ ոտքի չկանգնեցին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել