Tert.am-ը գրում է.

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Ազգային ժողովում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկմանը նշեց, թե բյուջեի խնայողության արդյունքում 304 մլն  դրամ վերադարձվել է բյուջե, իսկ ԱԳՆ հիմնական ծրագրերը եղել են ապարատի պահպանում, դեսպանությունների ու ներկայացուցիչների պահպանում, միջազգային  անդամակցության վճարներ: 

Էդվարդ Նալբանդյանն ասաց, թե 104.000 դոլար քարոզչական ծախսերի համար է հատկացված, որը շուրջ 10 տարի նույնն է: Նա հիշեցրեց, որ նախորդ անգամ պատգամավորներից հարց էր ուղղվել, թե պետք է ավելացնել, քանի որ այդ գումարը ամերիկյան The New York Times պարբերականի մեկ հոդվածին կբավարարի միայն, որին համակարծիք է, բայց հասկանում է, որ եղած հնարավորությունը դա է:

Նախարարը նշեց, թե  դիվանագիտական 57 ներկայացուցչություն ունենք, որից 32-ը գործում են 1+1 տարբերակով, այսինքն՝ դեսպան և մեկ դիվանագետ: «Սա է մեր հնարավորությունները և կատարել են այն պատասխանատվությունները, հանձնարարականները, որ դրված են նրանց առաջ»,- ասաց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել