Exclusivelife.com-ը գրում է.
EXKLUSIVElife.com-ը ներկայացնում է երգչուհի՝ Ջուսի բացառիկ հարցազրույցը վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած իր ամուսնալուծության մասին: Նա մեզ հետ զրույցում նոր բացահայտումներ է անում արդեն իսկ իր նախկին անձնական հարաբերությունների մասին:

-Ամուսանլուծություննները կարծես Ձեր կյանքի մի մասն է դարձել, ինչով է դա պայմանավորված:
-Դա իմ առաջին ամուսնալուծությունն է: Բաժանումները միգուցե այո: Սկզբից նշանվեցի ֆրանսահայ տղամարդու հետ: Ամեն ինչ արագ ստացվեց, հետո հասկացա, որ մենք չենք համապատասխանում որոշ հարցերում և պաշտոնապես թողեցինք միմյանց:
Մյուսը եղավ ամուսնություն  ՔԿԱԳ-ով և նորից շատ արագ: Մնացածը արդեն բոլորը գիտեն... որ մարդու դիմակը երբ պատռվում է դու հասկանում ես, որ շատ ես շտապել և կատարել ես սխալ քայլ: Ես սիրում եմ, որ ամեն ինչ լինում է օրինական, թաքցնել երբեք  չեմ սիրում դրա համար ինձ մոտ միշտ լինում են մաքուր և օրինական հարաբերություններ:
-Երբ հասկացաք, որ այլևս միասին չեք կարող ապրել:
-Մենք միասին չենք ապրել, քանի որ ինքը պետք էր բնակարան վերանորոգել ու հետո վաճառեր և դա ձգձգվեց այնքան, երբ իր հետ ապրելը անհնար էր: Ես միշտ լսում էի հայհոյանքներ իմ հասցեին նաև բոլորի դեմ և  դրա համար ես որոշեցի ամուսնալուծվեմ ու այլևս չամուսնանամ: Ինձ համար դա շատ ճիշտ քայլ է: Միգուցե երբ սիրահարվեմ կստեղծեմ ընտանիք, բայց առանց ՔԿԱԳ-ի կնիքի:


-Արդյոք Ձեր ամուսնության լուրերը և այդ ամենը շոու է, թե փորձ անձնական կյանքը իմի բելելու համար:
-Երբեկ ես չեմ անում շոու ոչ մի բանից, հատկապես իմ անձնական կյանքից: Ես անում եմ շոու միայն բեմում: Ինձ պետք չի արհեստական  PR, քանի որ կայքերը ինձ միշտ հետևում են և ցանկացած լուսանկարը, թե իմ տեսահոլովակը միշտ դառնում է քննարկման թեմա: Կարծում եմ, որ արհեստական շոու իրենց կյանքից սարքում են այն մարդիկ, ովքեր պոպուլյար չեն և իրենց նյութերի տակ ոչ մի մեկնաբանություն չեն գրում, ինձ դա հաստատ պետք չի:
-Տեսնելով Ձեր արդեն նախկին ամուսիններին կարծես Դուք հավանություն եք տալիս գեղեցիկ մարմին ունեցող տղաներին, թե պարզապես այդպես է թելադրել Ձեր սիրտը:-Ես ունեմ միայն մի նախկին ամուսին և եղել եմ ամուսնացած միայն՝ մեկ անգամ:
Այո ես սիրում եմ, երբ տղամարդը ունենում է գեղեցիկ մարմին, բայց դրա հետ մեկտեղ տղամարդը պետք է լինի՝ տղամարդ կնոջ համար և կարծես թե արդեն ինձ համար միայն  գեղեցիկ մարմինը կարևոր չէ, եթե տղամարդը չի համապատասխանում իմ իդեալին: Թող լինի ուղղակի բարետես,  բայց ջենթլմեն և իսկական տղամարդ, որը հարգում է կնոջը:

-Ի վերջո Ջուս, երբ կլրջանա Ձեր անձնականը և դրան առավել լուրջ ուշադրություն կդարձնեք:
-Այնպես է, որ ինձ մոտ ամեն ինչ միշտ շատ լուրջ է, ուղղակի ես մաքուր մարդ եմ և երբեք ման չեմ եկել ուրիշ տղամարդկանց հետ, որը լավը վատից տարբերել եմ, պրոֆեսիոնալ հոգեբան չեմ, դրա համար սիրահարվում եմ և չեմ նայում տղամարդու արարքներին իմ նկատմամբ. դա է իմ սխալը, բայց ես ուրախ եմ, որ ունեցա այդպիսի փորձ, քանի որ ամենին ինչից ես դաս եմ քաղում և այլևս չեմ հավատա ոչ մի գեղեցիկ խոսքի, այլ կնայեմ տղամարդու արարքներին  իմ նկատմամբ. այսքանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել