Օրեր առաջ ինձ հայտնի դարձավ, որ ՌԴ-ում ՌԴ քաղաքացի չհանդիսացող բոլոր վարորդներից, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներից վարորդական վկայանի քննություն են պահանջում, քանի որ հանկարծակի նրանց ազգային վկայանները դարձել են ՌԴ-ում ոչ անցողիկ...
Այսօր լրատվությամբ լսեցի, որ ԵԱՏՄ տարածքով միրգ ու ծաղիկ արտահանելու համար նոր սահմանափակում է մտցվում, համաձայն որի՝ հինգ կգ-ից ավել միրգ և երեք ծաղկեփնջից (յուրաքանչյուրում առավելագույնը 15 ծաղիկ) ավել արտահանել չի թույլատրվում:
Որքանով որ ծանոթ եմ, տնտեսական ցանկացած ինտեգրացիայի, այդ թվում՝ մաքսային միության պարագայում, հիմնային հարցերը կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի հետ կապվածներն են: Հասկանալի է, չէ՞, որ ԵԱՏՄ մի երկրի պետական մարմնի կողմից ճանաչված փաստաթղթի անվավերությունը ԵԱՏՄ մեկ այլ երկրում խոչընդոտելու է ինտեգրացիոն հիմնարար պրոցեսների բնականոն ընթացքին...
Ես հասկանում եմ, որ անվտանգության խնդիրներ կան, որոնք մեծամասամբ փակում են ԵԱՏՄ-ին ինտեգրվելու հետ կապված հարցերը, սակայն տնտեսական գործընթացներին էլ պետք է որոշակի տրամաբանության մեջ դնել, որպեսզի ինտեգրացիոն միավորն ամբողջությամբ չարժեզրկվի !!!!