Իրենց Սասնա ծռեր հռչակածների դատավարությունը շոուի վերածողները ոստիկանին որ ծախու են համարում, իրենք իրենց հարց տվե՞լ են՝ ինչ են ակնկալում այն էլ այս աստիճան հանդուրժող ոստիկանից, որ չի սպանել երբեք, այլ հակառակը՝ իրեն են սպանել ու իր զավակին որբացրել: 
Ի՞նչ է, երկրում անկարգություն հրահրողի, հասարակական կարգը խախտողի առաջ ոստիկանը պետք է խոնարհվի՞: Երևի թե դա էլ քիչ կհամարեք, իր զենքն էլ փոխանցի՞… 
Ոստիկանին ծախու անվանարկողներն իրենք իրենց հարց տվե՞լ են՝ ինչ կարգի պետություն են պատկերացնում․ ամեն մի խժդժոցի պահին պետականությունը դավաճանող ոստիկանությունով պետությո՞ւն, մարդասպանին հերոսացնող ոստիկանությունով պետությո՞ւն…
Միգուցե իրենք լինեին ոստիկաններ, այդկերպ վարվեին: 
Բայց ոստիկանությում նմանների համար տեղ չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել