Tert.am-ը գրում է․
Իտալիան սպառնացել է արգելել ներգաղթյալներ տեղափոխող արտասահմանյան նավերին մուտք գործել Միջերկրական ծովի իր նավահանգիստներ:
Ինչպես հաղորդում է The Financial Times-ը, այսպիսով Իտալիան մտադիր է խստացնել միգրացիոն քաղաքականությունը` վերջին օրերին փախստականների մեծ հոսքի պատճառով:
ԵՄ-ում Իտալիայի ներկայացուցիչ Մաուրիցիո Մասարիի խոսքով` իրավիճակը երկրում այնքան է բարդացել, որ Իտալիային այժմ ԵՄ մյուս երկրների օգնությունն է անհրաժեշտ:
Աղբյուրի հաղորդմամբ`տարեսկզբից Իտալիա են ժամանել մոտ 73 000 ներգաղթյալ, որը նախորդ տարվա համեմատ 14 տոկոսով ավելին է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/06/29/italy/2416156
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



