Շվեյցարիայի Institut Le Rosey-ն աշխարհի ամենաթանկարժեք դպրոցն է։ Այն ունի երկու մասնաշենք. գարուն/ամառ մասնաշենքը՝ 14-րդ դարի Château du Rosey կալվածքում, իսկ ձմռանը սովորում են Գշտադում՝ լեռնադահուկային հանգստավայրում գտնվող շվեյցարական տնակներում։ Այստեղ սովորելն արժի տարեկան 87,279£։
Institut Le Rosey-ի հայտնի շրջանավարտներից են Բելգիայի Ալբերտ II թագավորը, Իրանի շահը, Մոնակոյի արքայազնն ու Եգիպտոսի արքա Ֆարուկը։
Դպրոցը վստահեցնում է, որ իրենց ուսանողների 30%-ը հետագայում կրթությունը շարունակում են աշխարհի թոփ 25 համալսարաններում, ինչպիսիք են Իվի Լիգը, ՄԻԹ-ը և Օքսբրիջը։

Ֆելիպ Լորանը՝ դպրոցի շրջանավարտն ու այժմ՝ խոսնակը, ասում է, որ նրանք Շվեյցարիայի ամենահին միջազգային դպրոցն են, իրենց անունը մեծ կշիռ ունի՝ կապված նաև այն հեղինակավոր մարդկանց հետ, ովքեր սովորել են այդտեղ նախկինում։
Եկեք տեսնենք՝ ինչպիսին է այս դպրոցն իրականում, ու ինչով է պայմանավորված նրա՝ աշխարհում ամենաթանկարժեքը լինելը։
Սա Institut Le Rosey-ի գլխավոր մասնաշենքն է։ Այն տեղակայված է Ռոլում՝ 28 հեկտար տարածք ունեցող կալվածքում։

Վարձի մեջ գրեթե ամեն ինչ մտնում է՝ բացառությամբ դպրոցական ուղևորությունների, ու ուսման վճարից է տրամադրվում նաև ուսանողների գրպանի գումարը։
Լորանն ասում է, որ տրամադրվող գումարի չափը կախված է ուսանողի տարիքից. բնական է, որ 10 տարեկանը նույն գումարը չի ստանա, ինչ 17 տարեկան ուսանողը։
Château du Rosey-ն կառուցվել է 14-րդ դարում, իսկ դպրոցը հիմնադրվել է 1880 թվականին։

Այստեղ ուսանողներն անցկացնում են իրենց աշունը, գարունն ու ամառը։

Այս մասնաշենքում՝ թե՛ դրսում, թե՛ ներսում, լողավազան կա։

Այն ավելի շատ նման է ընտանեկան հանգստավայրի, քան դպրոցի։


Գլխավոր մասնաշենքում դասերն սկսվում են սեպտեմբերից, իսկ արձակուրդները հոկտեմբեր ու դեկտեմբեր ամիսներին են։ Այնուհետև սուրբծննդյան տոներից հետո նրանք տեղափոխվում են Գշտադ։ Այդ ավանդույթը Le Rosey-ում գործում է 1916 թվականից սկսած։

Շաբաթական 4 անգամ ուսանողները դահուկավազքով են զբաղվում, ինչի համար շաբաթ առավոտյան ունենում են հատուկ դասեր։

Պատկերացրեք՝ 8-9 շաբաթ Շվեյցարական Ալպերում։ Իսկ մարտի արձակուրդներից հետո՝ ապրիլին, նրանք վերադառնում են գլխավոր մասնաշենք ու մնում մինչև հունիս։ Հունիսի վերջին սկսվում են ամառային արձակուրդները։

Այժմ դպրոցում սովորում են 8-18 տարեկան 400 ուսանող։ Նրանք 67 տարբեր երկրներից են։
Դպրոցը փնտրում է հետաքրքրասեր, բարձր առաջադիմությամբ երեխաների՝ նրանց, ովքեր ունեն պոտենցիալ։ Լորանն ասում է, որ կարևոր է, որ նրանք երեխայի մեջ տեսնեն պոտենցիալ, որը կստիպի հավատալ, որ նրանք ապագա առաջնորդներ կլինեն կամ ապագա սպորտային չեմպիոններ և այլն։

Գրադարանում կան շուրջ 20 լեզվով գրքեր։

Ննջասենյակները նախատեսված են 2 ուսանողի համար, բայց տարին երեք անգամ ուսանողները փոխում են սենյակակիցներին։ Իսկ ավարտական տարում որոշ ուսանողներ իրենց անհատական սենյակն են ունենում, սակայն մեկ այլ ուսանողի հետ կիսում են լոգասենյակը։

150 ուսուցիչների մոտ 60 %-ը ևս ապրում է ուսանողների հետ։
Գլխավոր մասնաշենքում սովորական օրերին ուսանողներն արթնանում են առավոտյան ժամը 7։00-ին ու գնում նախաճաշի։
Կաշվե վերարկուներ, ջինսե ժակետներ, սպորտային հագուստ, բարձրակրունկ կոշիկներ, վուլգար ու թափանցիկ հագուստ կրելն արգելվում է։

Սակայն սպորտային հագուստ հնարավոր է կրել դասերից ու ընթրիքից հետո։
Պաշտոնական դպրոցական արարողությունների՝ ներառյալ խնջույքների ու կոնֆերանսների ժամանակ ուսանողները դպրոցական համազգեստ են կրում։ Տղաների համար այն կապույտ բաճկոն է, Rosey կրծքանշան, սպիտակ կամ կապույտ վերնաշապիկ, դպրոցական փողկապ, մոխրագույն տաբատ ու սև կոշիկներ։ Աղջիկները կրում են կապույտ բաճկոն, Rosey կանացի կրծքազարդ, սպիտակ զգեստ, դպրոցական շարֆ ու սանդալներ։

Բավականին ողջունելի այլ կանոններ ևս կան ուսանողների համար։ Նրանք չեն կարող խոսել ձեռքերը գրպանում ու պետք է կանգնեն, եթե մեծահասակը, ում հետ խոսում են, կանգնած է։

Դասերը տևում են առավոտյան 8։00-ից 12։20-ը։ Այդ ընթացքում տաք շոկոլադով ավանդական ընդմիջում է լինում։ Լանչից հետո դասերը սկսվում են 13։30 ու ավարտվում 15։30։

Դասարանում սովորաբար լինում են 10-ից քիչ ուսանող, իսկ դասարանները ստանդարտ դասասենյակներ չեն։ Այստեղ, օրինակ, նրանք սովորում են բույսերի ու այգեգործության մասին։
Ժամը 16։00-18։00-ը սպորտի ու արվեստի ժամանակն է։


Դպրոցի ուսանողների 60%-ը նվագում են որևէ երաժշտական գործիք կամ երգում, մասնակցում են դպրոցի նվագախմբին, երգչախմբին ու ռոք նվագախմբերին։

Համերգային սրահը տեղավորում է 900 մարդու։




