Արդեն 15 տարուց ավել է, որ «լոտո» հասկացությունը ներխուժել է Հայաստան ու դուրս չի գալիս` թալանելով խաբված մարդկանց: Մեր ժողովուրդը չի հասկանում մի բան, որ հայը ոչ ամերկացի է, ոչ էլ եվրոպացի, որ առանց իր գրպանի մասին մտածելու այդքան շահումներ բաժանի մարդկանց «какой-нибудь» 300 դրամի դիմաց: Եվ մեր խաբված ժողովուրդն էլ հավատում ա լոտոյին և մինչև օրս էլ գնում է դրանցից՝ հույս ունենալով, թե ինչ-որ մի օր բախտը կբերի: Խաբնվում ա գեղեցիկ դիզայնին և խաղարկվող մեքենաների քանակին ու ֆիրմաներին: Սա շատ մեծ պրոբլեմ է, և չգիտեմ՝ երբ այն վերջնական լուծում կստանա: Ես հիշում եմ, որ 2001 թվականին Երևանում կար մոտավորապես 15 վիճակախաղ, մեկը մյուսից խայտաբղետ: Ծիծաղելի ա, բայց ինչքանը որ հիշում եմ, թվարկեմ: «Համով լոտո», «Ուրախ լոտո», «Խոշոր շահում», «Առողջ լոտո», «777», «999», «Հայի բախտ», «Հուսո աստղ», «Ընտանեկան լոտո», «Թիվի լոտո» «Վերածնունդ վիճակախաղ», «Ոսկե դար», «Շանս», «Մանկական լոտո», «Բարի լոտո», «Ասպետ լոտո», «Ոզնի լոտո», գումարած դրանց անկապ-անկապ ակնթարթները և այլն: Ահավոր վիճակ էր տիրում: Երևի շատերդ կհիշեք: Մի տարի չանցած՝ ֆրանսիական մի ժուրնալ հոդված էր գրել Հայաստանում տիրող «ղումարբազության» մասին: Հետո չգիտեմ ոնց, մի շարք լոտոներ փակվեցին, ու մնացին մի քանի հատ: Դրանցից էլ մաքրվեց ժամանակի ընթացքում, և հիմա մնաց մեկը, որը երևի չի էլ ուզում փակվի, որովհետև երևի ժողովուրդը չի ուզում: Սիրում է թալանվել: Եվ ամենավատն այն է, որ տեսնելով, որ ոչ մի օգուտ չկա դրանից, նորից գնում է: Եվ ես չգիտեմ, թե մենք վերջապես երբ խելքի կգանք ու «ոչ» կասենք տարբեր տեսակի Դիլնոդիլներին ու դրա նման թալան բաներին: Ժողովուրդ ջան, հիշեք, որ հայի ստեղծած տարբեր վիճակախ-շոուները, ինչքան էլ որ գրավիչ լինեն և գեղեցիկ զարդարված, չեն կարող լինել ի օգուտ ձեզ: Նրանք կրում են զուտ կոմերցիոն նպատակներ: Ես չեմ ասում, թե ուրիշ երկրներում կոմերցիոն նպատակներ չեն կրում: Իհարկե, կրում են: Բայց 50%: Այսինքն՝ մյուս 50-ը ժողովրդի օգտին է: Իսկ մեզ մոտ ժողովրդի օգտին ոչ մի բան չկա: Ամբողջ 100%-ը նրանց օգտին է: Հարգելի ընկերներ, ինձ հետաքրքիր է լսել ձեր կարծիքը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/389729214468615
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել