Անտարբերությունը կանանց դարձնում է նյարդային, իսկ խնամքը նրանց նուրբ է դարձնում: Ամեն տղամարդ ունի այն, ինչին որ արժանի է: Գրեթե բոլոր տղամարդիկ նրանց դատում են ըստ իրենց արտաքին տեսքի: Եվ միայն մատների վրա հաշված տղամարդիկ են նրանց դատում ըստ հոգևոր հատկանիշների: Ամենագնահատելին, որը կարող է տղամարդը անել կնոջ համար, դարձնել նրան իր միակ սիրելին: Բոլոր մարդիկ ժպիտի համար արցունքով են վճարում, ուրախության համար՝ տխրությամբ, հավատի համար հուսահատությամբ, իսկ սիրո համար՝ միայնակությամբ: Կյանքը ունի իր գինը: Եվ կինը եթե հանկարծ լացում է, տղամարդը պատասխան է տալիս, նրա ամեն մի արցունքի համար: Կանանց խորհուրդ եմ տալիս՝ հավատացեք միայն այն տղամարդկանց, որոնք ձեր մեջ կարողանում են տեսնել երեք բան` տխրություն՝ թաքնված ժպիտի ետևում, սեր՝ թաքնված զայրույթի ետևում, և ձեր լռության պատճառը: Երբեք չպետք է ինչ-որ մեկին բան բացատրել: Նա, ով չի ուզում լսել, չի լսի և չի հավատա, իսկ նա, ով հավատում ու հասկանում է, կարիք չկա բացատրել: Գնահատեք նրան, ում համար արժեք եք ներկայացնում: Հաճախ դժվար ճանապարհով գնալու դեպքում դուք դառնում եք երջանիկ, քանի որ հեշտ ճանապարհներում երջանկություն չի լինում: Ամենախելացի բանը, որին հասել է մարդը, կնոջը սիրելու կարողությունն է և նրան երկրպագելը: Կնոջ հանդեպ սիրուց այս աշխարհում ծնվել է ամենագեղեցիկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել