Շատ կուզեմ, որ Հայաստանի դպրոցների աշակերտներն էքսկուրսիաներ գնան ոչ միայն Երևան, Գառնի, Տաթև և մյուս հայտնի վայրեր, այլ ուղղակի այցելեն տարբեր մարզերի համայնքներ, ճանաչողական փոքրիկ տուրերով: Երբ որ ասում եմ՝ մեր երկիրը մենք չենք ճանաչում, շատերն ինձ հետ չեն համաձայնվում, բայց հենց չտեսնելուց է, որ մենք մեզ երբեմն փոքր ու թույլ ենք համարում: Օրինակ՝ այսօր, ամաչելով եմ ասում, բայց առաջին անգամ եղա Ճամբարակ քաղաքում: Սահմանամերձ այս քաղաքն ու տարածաշրջանն, իհարկե, լավ վիճակում չեն, բայց ուրախացնող ու ոգևորող էր այն, որ պետությունը կոնկրետ ու խոշոր ծրագրեր է սկսել իրականացնել, որի արդյունքը հաստատ տեսանելի կլինի մոտակա տարիներին. մեր Հայրենիքի այս հատվածում մենք կտեսնենք ծնելիության, արտադրության ու զբոսաշրջության աճ: Կարևորը զարգացումներն են, որոնք դրական են: Կարևորը նաև այն է, որ նույնիսկ սկսնակ ձեռնարկատերը տեսնում է իր բիզնեսը զարգացնելու հեռանկարը: Ամեն բան լավ է լինելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: