Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում Կասպերսկի հակավիրուսների դետեկտ արած ամենաակտիվ վիրուսներից հենց հիմա Ուկրաինան, Ռուսաստանն ու Եվրոպան բմբլող վիրուսն ա (դեռ վերջնական պարզ չի, թե սա Petya որ մոդիֆիկացիան ա, եւ միանշանակ դեռ դետեկտ չի արվում. իհարկե, ոնց հասկանում եմ, մուտացիաներ են գնում)։ Ասածս էն ա, որ մեր մոտ էլ ա լցվել։ Զգույշ եղեք։ Թարմացրեք Վինդոուզը, անտիվիրուսները հենց հիմա ձեռքով ապդեյթ տվեք ու բոլոր անծանոթներից նամակները քցեք մի կողմ առանց բացելու։ Դժվար էսօր ժառանգություն ստանաք Լյուքսեմբուրգից ու բաց թողեք այդ հիանալի պահը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10155454906343781&set=a.10150325555318781.361989.566158780&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել