Տարվա ամենագունազարդ իրադարձությունն արդեն երեք տարի է՝ Հայաստանում է: Yerevan Color Run-ը վազք-զվարճանք է, որը կազմակերպվում է աշխարհի 35 երկրներում, սա վազք է, որտեղ սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունի: Նպատակն է միավորել մարդկանց և երջանկացնել Հայաստանը:

Run Armenia նախագծի հիմնադիր, հայաստանյան Street Workout ֆեդերացիայի խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանը BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է այս տարվա միջոցառումից. «Այս տարի կան հետաքրքիր մտքեր և անակնկալներ, որոնք նախորդ տարիներին չեն եղել, բայց ուզում եմ՝ մասնակիցների համար դեռ անակնկալ մնա: Այս տարի փոխել ենք մեկնարկի վայրը. երկու տարի շարունակ անցկացնելով Կարեն Դեմիրճյանի անվան համալիրի դիմաց, այս տարի անցկացնում ենք Հանրապետության հրապարակում: Այսինքն՝ ամեն ինչ կատարվում է Երևանի սրտում, սա հիմնական առանձնահատկություններից մեկն է»:

Yerevan Color Run-ին միացել է ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն։ Գունազարդ վազքը իրականացվում է Երևանի քաղաքապետարանին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում:   

Ղազարը նաև նշում է, որ անցած տարվա հայտնիների ցուցակին ավելացել են նոր մասնակիցներ: Անցած տարի միջացառման փակումն արեց երգչուհի Սոֆի Մխեյանը, իսկ այս տարի երգիչ-երգչուհիների թիվը կհամալրվի: 

Ի դեպ՝ այս տարի կայացվել է որոշում աջակցելու երկու բարեգործական ծրագրերի՝ Street Workout-ի մասնագիտացված մարզահրապարակի կառուցմանը Երևանի կենտրոնում, որտեղ կկարողանան անվճար մարզվել բոլոր ցանկացողները, և աջակցում մասշտաբային բարեգործական ծրագրի՝ Թերեզա Մխիթարյանի «Կյանքի ճանապարհ» 34կմ անվտանգ ճանապարհի կառուցմանը (Իջևան-Բերդ), որը միացնում է Շամշադինը ամբողջ Հայաստանին: Ճանապարհը իրականում կարող է փրկել հազարավոր մարդկանց և տալ համայնքին զարգանալու հնարավորություն:

Միջոցառման ծրագիրը և ժամանակացույցը

Հուլիսի 15
12:00 - 20:00 Մասնակիցների գրանցում և մասնակցության փաթեթի տրամադրում - Yerevan Mall
Հուլիսի 16
08:00 – 09:30 Մասնակիցների հավաքագրում,
09:30 – 09:45 Ֆիտնես-նախավարժանք,
09:50 - Start-ի նախապատրաստում,
10:00 – Վազք,
11:00 - Լավագույն վազորդների պարգևատրում,
11:30 - Երաժշտական գունազարդ «հրավառություն» (Color Party):

14 տարեկանը չլրացած անձանց թույլատրվում է մասնակցել ծնողների հետ:
Տոմսի արժեքն է 4000 դրամ,
Տոմսի արժեքը միջոցառման օրը – 5000 դրամ,
Մասնակիցների փաթեթները տրվելու են հուլիսի 15-ին ժամը 12:00-20:00 Yerevan Mall-ում:

Մասնակցի փաթեթը իր մեջ ներառում է,
• Վազքի համարանիշ,
• Ռեզինե թևնոց,
• Փոշեներկով 2 փաթեթ,
• Ջուր՝ վազքուղու վերջում:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել