Ֆեյսբուքի վերջին ստատուսիս մեջ արդեն գրել եմ` ես հասկացա, որ ՀԱԿ-ից իմ հեռանալը սխալ էր: Ես վերադառնում եմ:
Էս պահին ժամանակս ահավոր սուղ ա, ճամփի վրա եմ, երկու ամսով բացակայելու եմ Հայաստանից, բայց գոնե երկու բառով պարտավորված եմ զգում բացատրել որոշումս:
Քանի որ ես 2008-ի շարժման մասնակից եմ, իսկ Րաֆֆու շարժումը իմ աչքերի առաջ ա, ուղեղս արդեն մեկ ամսից ավել համեմատում ա դրանք, դնում ա երկուսն էլ կշեռքի նժարին, ու 2008-ի նժարը, իրա բոլոր բոլոր սխալներով հանդերձ, որոնց պատճառով ես ժամանակին դուրս եմ եկել ՀԱԿ-ից, հազար անգամ, կրկնում եմ` հազար անգամ ավելի ծանր ա կշռում, քան իմ աչքերի առաջ ընթացող Րաֆֆու շարժումը:
Րաֆֆու շարժումը «բարի» ու «ազգային» ա, քանի որ չի դնում իրա առջեւ համակարգ կազմաքանդելու խնդիր: 2008-ի շարժումը «չար» էր, քանի որ գալիս էր, ու դեռ կգա, կազմաքանդելու ներկայումս գործող համակարգը: Ես ընտրում եմ «չարին»: