Ցանկացած կնոջ հմայքի անբաժանելի մասն է կազմում հարթ և առողջ մաշկը: Մաշկի վրա առաջացող զոլերը անցավ են, չեն առաջացնում առողջական խնդիրներ, սակայն էսթետիկ տեսանկյունից որոշակի անհարմարությունների պատճառ են դառնում:
Ստորև կքննարկենք տնային պայմաններում մաշկի վրա առաջացող զոլերից ազատվելու միջոցներ: Մաշկի հարթ, թարմ և առողջ տեսքը պայմանավորող նախապայմաններից է ճիշտ սննդակարգը: Բանջարեղենը, մրգերը, ընկույզը, բուսական յուղը, ծովամթերքները պարունակում են վիտամիններ և միկրոտարրեր, որոնք անհրաժեշտ են մաշկի առողջության համար: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել նաև մեծ քանակությամբ հեղուկ:
Տեղային օգտագործման համար արդյունավետ են ձիթապտղի, նշի, կիտրոնի, նարնջի և ցորենից պատրաստված յուղերը: Ճարպոտ մաշկի դեպքում նախապատվությունը տրվում է նշի յուղին, իսկ չոր մաշկի դեպքում` նշի յուղի համակցումը ցորենից պատրաստված յուղի հետ: Այս յուղերին ավելացնում են վիտամին E ու տարբեր արոմատիզատորներ և քսում են զոլեր ունեցող մաշկին: Արդյունավետ է նաև մերսումը: Մերսումը հանգեցնում է նյութափոխանակության պրոցեսների ակտիվացմանը և լավացնում է մաշկի տվյալ տեղամասի արյունամատակարարումը, ինչն իր հերթին նպաստում է նորմալ կենսագործունեության:
Կարող են լինել տարբեր միջոցների համակցումներ, օրինակ` մերսումից հետո քսել յուղեր և ծածկել: Տնային պայմաններում կարելի է պատրաստել տարբեր քսուքներ:
Այդպիսի քսուքի պատրաստման համար անհրաժեշտ է.
- կես բաժակ ալոեյի հյութ,
- կես բաժակ ձիթապտղի յուղ,
- 10 կաթիլ վիտամին E,
- 5կաթիլ վիտամին A:
Տվյալ քսուքն օգտագործում են օրը 3 անգամ: Քսուքը պետք է պահել սառնարանում: Հիշեցնենք, որ մաշկի վրա առաջացող զոլերը վտանգ չեն ներկայացնում առողջությանը: Բժիշները խորհուրդ են տալիս նրանց դեմ պայքարել կոսմետիկ պատրաստուկներով ու ավանդական միջոցներով և զերծ մնալ վիրաբուժական միջամտություններից:
Աղբյուրը՝ Doctors.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել