Մեր երկիրը չենք ճանաչում, ամեն քայլափոխի մի հետաքրքիր նախաձեռնություն ու լավատեսություն ներշնչող բան կա։ Գնալով ավելի եմ համոզվում՝ մի քիչ լավատեսություն ու տքնաջան աշխատանք, և հզոր տնտեսություն ենք ունենալու։ Լավատեսության մասը շատ կարևոր է, ամեն ինչ սկսվում է դրանից։ Խնդիրն այն է, չգիտեմ որտեղից, բայց մեր մեջ մտել է վատի կանխավարկածը, որ չի ստացվելու, չենք կարող, թերահավատ ենք շատ։ Այս բարդույթը հաղթահարելու դեպքում մենք մեծ ձեռքբերումներ կունենաք, հեռավոր համայնքներում շատ հաճախ տեսնում եմ երկրից ավելի գոհ, իր հողին ավելի ամուր կպած մարդկանց, քան այդպիսին կարելի է գտնել, օրինակ, Հյուսիսային պողոտայում տուն ունեցող մարդկանց շրջանում։ Մենք պետք է ունենանք հզոր, առաջին հայացքից մի քիչ էլ խենթ գաղափարներ, կարևորը դրա իրականացմանը ձգտելն է, մնացածը կլինի, միտքն ու ցանկությունը հզոր բաներ են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: