Картинка 40 из 46995
«Կարծեմ կան ծաղիկներ, որոնք փակվում են, երբ մոտենում ես կամ ձեռք ես տալիս նրանց, կարծեմ կան այդպիսի ծաղիկներ: Հոգին ավելի քան այդ ծաղիկները վախենում է կեղծիքից ու բռնությունից»:

Այո, կան, սիրելի Պոետ... և այդ ծաղկի անունն է միմոզա կամ արծաթագույն ակացիա...
Եթե չլինեին Վ.Տերյանի՝ Նվարդ Թումանյանին ուղղված նամակի վերոհիշյալ տողերը, գուցե երբեք էլ մտքովս չանցներ գրել միմոզայի մասին...)))
Միմոզա... Քնքուշ, նուրբ, կուսական, ամաչկոտ, երկչոտ, զգայուն, համեստ... Նման է արևի... Ասես տրոհել են արեգակն ու ստացել բյուրավոր արևագնդիկներ... ժպտադեմ արևիկներ...)))


Երկչոտ է միմոզան...վախենում է մթությունից...միայնությունից...

«Ես թաքցնում եմ զգացմունքներս»,-ասում է նա... Արժի մի փոքր դիպչել նրան, և կտեսնեք, թե ինչպես նրա քնքուշ «մարմնով» դող կանցնի ու նա միանգամից կփակվի ձեր առջև... Հավատալիք կա, որ նման կերպ է պահում միմոզան իրեն նաև վատ, խորամանկ, չար հոգի ունեցող մարդկանց մոտ...)))

Միմոզայի բույրը ... (ակամայից հիշեցի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի մեջ հնչող երգի այս տողերը  .... «Кружит голову мимоза

Я приду опять
Любовь бросить невозможно,
Можно потерять» :)) )  
Շարունակեմ...))) Իսկ միմոզայի բույրը բարերար է ազդում նյարդային համակարգի վրա, հանում է սթրեսն ու լարվածությունը ...տրամադրում սիրային «զեղումների»...)))
Չի սիրում միմոզան այլ ծաղիկների հարևանություն...կթառամի արագ ...
Մարդիկ, որոնք ծնվել են փետրվարի 20-28-ը, նման են բնավորությամբ այս ծաղկին... Խոցելի են...չափազանց զգայուն... անգամ փոքրիկ տհաճությունը կարող է անսահման վշտացնել նրանց... Նրանք շատ ծանր են տանում միայնությունը... զգայուն են քննադատության հանդեպ... Այդպես են ասում...)))
       
Միմոզան շատ երկրներում ծաղկային հանդիսությունների գլխավոր մեղավորն է հանդիսանում... Ֆրանսիայում նույնիսկ փառատոն կա՝ նվիրված միմոզային... Յուրաքանչյուր փետրվար Կաննում անցկացվում է Միմոզայի փառատոն....
Եվրոպայում նա ս.Վալենտինի ոչ պաշտոնական խորհրդանիշներից մեկն է համարվում...
Իսկ Եվրոպա է հասել նա հեռավոր Ավստրալիայից... Ծովագնացներն են բերել...
Միմոզան կամ արծաթագույն ակացիան համարվում է կանացի աստվածության (շատ անբարո աստվածություն է, ասեմ) )))՝ Աստարովթի (ասորաբաբելոնական դիցաբանության մեջ -Իշտար) սուրբ ծառը...
Իսկ Հին Կտակարանի ապոկրիֆիկ ավանդույթը՝ Երուսաղեմի տաճարի գլխավոր ճարտարապետի ողբերգական սիրո մասին, մի այսպիսի պատմություն է պատմում...
«Գեղեցկուհի Բալկիս-Մակեբան, Հարավ Արաբական պետության չքնաղ թագուհին, ժամանում է Երուսաղեմ՝ Սողոմոնի «Փառքին ու իմաստությանը» ծանոթանալու ...
Սողոմոնը ինքնամոռաց սիրահարվում է նրան...
Թագուհին երեք անգամ այցելում է Երուսաղեմի տաճար և երեք անգամ խնդրում ներկայացնել նրան այդ հիասքանչ շինությունը կառուցողին... 
Սողոմոնը նախանձեց վարպետի փառքին ու հանճարին ու միայն երրորդ օրը դժկամությամբ կատարեց թագուհու խնդրանքը...
Թագուհին ու ճարտարապետը սիրահարվեցին... Թագավորի սիրտը սողոսկեց խանդը...
Մի անգամ թագուհին դուրս եկավ քաղաքից՝ նայելու Երուսաղեմի շրջակայքը... Եվ «աստվածուհի» Աստարովթի սրբազան ակացիաների պուրակում հանդիպեց ճարտարապետին... Թագուհուն ուղեկցող դայակի ձեռքին մի թռչուն կար («հադ-հադ» -հոպոպ)... Նա նստեց վարպետի ձեռքին... Դայակը բացականչեց. «Հոպոպը ճանաչեց ճակատագրով տրված տիրուհուս ամուսնուն»...
Սիրահարները պայմանավորվեցին առանձին լքել Երուսաղեմն ու հավերժ միավորել իրենց սրտերը Սաբայում (Արաբիա)... Ի նշան սիրո՝ թագուհին միմոզա -արծաթագույն ակացիայից մի ճյուղ պոկեց ու նվիրեց սիրեցյալին....
Սողոմոնը հասկացավ, թե ճարտարապետի ձեռքի Աստարովթի սուրբ ճյուղը -սիրո ընծան ումից է...
Նա հրամայեց սպանել ճարտարապետին...
Սպանված ճարտարապետի մարմինը տարան քաղաքից հեռու. «Թաղեցին նրան մի փոքրի բլրի լանջին, իսկ ակացիայի ճյուղը, որը ստացել էր թագուհուց, խրեցին հողաթմբի մեջ...»: 
Հաջորդ օրը աղմուկ բարձրացավ, որ անհետացել է գլխավոր ճարտարապետը... Բանվորները երկար փնտրեցին նրան ... ու երբ հոգնած նստեցին հանգստանալու, տեսան ակացիայի ճյուղը... Այսպես գտան դժբախտ վարպետին...
Վշտակորույս թագուհին, չանսալով թագավորի խնդրանքներին ու աղերսներին, վերադարձավ իր երկիր...»:
Ահա այսպիսի տխուր պատմություն-առասպել կա կապված միմոզայի հետ... Այս պատմության մեջ նա ակամայից հանդես եկավ որպես հուշարար...
«Չկա թաքուն բան, որ ի դրև չգա»...
Իսկապես...

   (700x539, 163Kb)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել