Երբ արդեն տարիներ շարունակ ընկերներիցս, ծանոթներից, անգամ ուսանողներիցս շատ-շատերը գերադասում են անգամ իրենց ոչ աշխատանքային երկու օրն անցկացնել Վրաստանում և ոչ թե ՀՀ-ում: Ես չեմ խոսում արձակուրդային տուրիզմի մասին. հավանաբար ինձանից ավելի լավ գիտեք` ինչ է կատարվում:

Սա, իհարկե, չի փոխում վրացիների նկատմամբ «մեր» անհիմն քամահրական վերաբերմունքը, սակայն հստակ ինդիկատոր է այսքան տարվա մեջ տուրիզմի ոլորտում ՀՀ համապատասխան գերատեսչությունների ու նաև մասնավոր սեկտորում գործարարների անհեռատես ու անտարբեր մոտեցումների մասով: Ու դրա համար, կարծես, որևէ մեկը երբևէ չի էլ պատժվել: 
Մինչդեռ այսօրվա տնտեսական ճգնաժամի պայմաններում ձեռ ու ոտ ենք ընկել արտաքին ու ներքին պարտք սպասարկելու, կառավարում օպտիմալացնելու, ներդրումներ գտնելու, տնտեսություն փրկելու առումով:
Լավ չի...

Հ.Գ. Նոր թիմը, կարծես, ինչ-որ բաներ փորձում է ձեռնարկել: Տեսնենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել