Arayik Harutyunyan
Հրավիրում եմ մամուլի ուշադրությունը: Այսօր ինձ ահազանգել են Կրասնոդարից: Հիշում եք չէ՞, որ երեկ «Սպայկա» ընկերությանը, որը ձգտում է մենաշնորհային դառնալ գյուղատնտեսության ոլորտում, ավելի քան 160 հեկտար հող նվիրաբերեցին Երևան քաղաքում համայքնապատկան հողերից:
Վերջին օրերին էդ ընկերությունն, օգտագործելով իր մեծ հնարավորությունները, «փակել» է Կարսնոդարի ամենամեծ` «Ռոզա վետռով» մեծածախ շուկան մնացած բոլոր ծիրան արտահանողների համար: Հայաստանից ծիրան արտաահնողները գալիս են այդ շուկա, այնտեղ հայտնում են, որ «Սպայկայից» են միայն ծիրան ընդունելու: Վարորդներին տեղում հայտնել են, որ «Սպայկան» մեծ գումար է վճարել տնօրինությանը նման մենաշնորհ ստանալու համար: Հիմա ոմանք կարող են ասել` շուկայական հարաբերություններ են, օրենք չեն խախտում, իտդ, իտպ, բայց իմ ասածն այն է, որ երեկվա որոշմամբ մենք ավելի ենք սահմանափակում մանր ու միջին ձեռնարկատերերին գյուղմթերք արտահանելիս` «Սպայկաներին» տալով լրացուցիչ հնարավորություններ մենաշնորհային դիրքեր ստանալու համար:
Արդյունքում` ստեղի արտահանողները` փոքր ու միջին հապաղելու են արտահանման հարցում, ծիրանն էլ շուտ փչացող ապրանք է, գյուղացին ստիպված «Սպայկային» էժան կտա: Էս հարցին պետք է շտապ լուծում տալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել