Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուշագնաց է եղել մուսուլմանական Ուրազա-բայրամ տոնի կապակցությամբ աղոթքի ժամանակ, ինչի մասին հայտնում է life.ru-ն՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Միմարա Սինանա մզկիթում:
Բժիշկների խոսքով՝ Էրդողանի ուշագնացության պատճառը եղել է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը: Անհրաժեշտ բուժօգնությունից հետո Թուրքիայի ղեկավարն ուշքի է եկել:
Այնուհետև Էրդողանը դուրս է եկել մզկիթից ու կատարվածի մասին հայտնել լրագրողներին՝ հավելելով, որ իրեն արդեն լավ է զգում:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/06/25/erdogan-fainted/2412533
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



