Հավելվածներ, որոնք պետք է առանց հապաղելու ջնջել Android-ից
Facebook-ն ու մյուս բոլոր սոցիալական ցանցերը
Facebook-ի հավելվածը օպերատիվ հիշողության ու մարտկոցի էներգիայի սպառելու հարցում առաջատարներից է։
Դրա փոխարեն կարող եք օգտվել Ֆեյսբուքից բրաուզերով
The Weather Channel և այլ եղանակային հավելվածներ
Այս հավելվածն ամենաշատ տեղ ու ինտերնետ խժռողներից է։ Այստեղ կտեսնեք և ինտերկատիվ քարտեզներ, և անիմացիոն նկարներ, որոնք անընդհատ կապի մեջ են ու սպառում են ինտերնետն ու մարտկոցի էներգիան։
Այս հավելվածի փոխարեն եղանակի մասին կարող եք իմանալ՝ նայելով պատուհանից, կամ պարզապես Google search անելով։
AntiVirus FREE և այլ հակավիրուսային ծրագրեր
Հարցը, թե արդյո՞ք անհրաժեշտ է հակավիրուս տեղադրել Անդրոիդով աշխատող սմարթֆնում, մինչև հիմա մնում է խնդրահարույց։ Սակայն մեր կարծիքով, եթե դուք բացի Google Play-ից այլ վայրերից ծրագրեր չեք քաշում, ուրեմն հակավիրուս հարկավոր չէ։ Այն անտեղի խլելու է մարտկոցի էներգիան ու ինտերնետի մեգաբայթերը
Clean Master-ն ու հեռախոսի աշխատանքն օպտիմալացնող այլ ծրագրեր
Նմանատիպ ծրագրերն ամենաանիմաստն են։
Պատկերացնու՞մ եք, Google-ի հարյուրավոր ծրագրավորողները չեն կարողացել լուծել օպտիմալացման հարցը, որ հարցը մնացել է 2-րդական ընկերությունների։ Չկա նման բան։ Այսպիսի ծրագրերը կամ ոչինչ չեն անում, կամ վնաս են պատճառում։ Քեշերը կարող եք մաքրել հենց անդրոիդում եղած ֆունկցիայով։
Գործարանային բրաուզերը
Արտադրողները որպես կանոն սմարթֆոնների մեջ տեղադրում են բրաուզեր, որն հնարավոր չէ ջնջել։ Դրա մեջ սովորաբար լինում են տարբեր տեղեր տանող գովազդային հղումներ։
Անդրոիդի համար կան վստահելի ու արագ աշխատող լավ բրաուզներ, որոնց ամենալավը, թերևս, Google Chrome-ն է։