Հայաստանը ունի լավ հնարավորություն դառնալու տարածաշրջանի մի շարք երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը կապող հանգույց:

Ներկայումս ընթացքի մեջ է Հայաստան-Վրաստան և Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման աշխատանքները: Ակնկալվում է, որ այդ աշխատանքները կավարտվեն 2019 թվականին: Դրանից հետո Հայաստանը կկապի Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը:

Այս և հաջորդ տարի կավարտվեն
Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի հենասյուների և հաղորդալարերի մոնտաժման գործընթացները: Հիշեցնենք, որ այդ ծրագիրը հնարավորություն կտա երեք անգամ ավելացնել
Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան օդային գծին, ապա այդ ծրագրի «deadline»-ը նույնպես 2019 թվականն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել