Երեկվանից բոլորս փորձում ենք հասկանալ՝ ով է այդ «դիվերսանտը», որին Ադրբեջանն իբրև թե բռնել է: Հասկանալի է մի բան, որ դա առողջական և մտավոր խնդիրներ ունեցող մարդ է, ով, միանշանակ, ունակ չէ որևէ ռազմական հատուկ հանձնարարություն կատարելու:
Բայց էականը նույնիսկ դա չէ, այլ այն, որ Ադրբեջանը վերջին օրերին հետևողականորեն սադրանքների է դիմում սահմաններին: Ու դա անումա հենց միջնորդների տարածաշրջանային այցի ժամանակ՝ ցույց տալով, որ հայտարարություններն իր վրա չեն ազդում...
Ուստի բոլորս մտածելու տեղ ունենք՝ հասկանալու, թե ինչ քայլերը մեր կողմից ճիշտ կլինեն:
Իսկ միջնորդները պիտի մտածեն, որ հստակ քայլերի պիտի դիմեն, եթե իրոք առաջընթաց են ուզում հարցի կարգավորման մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել